Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Աշխարհի 10 ամենաթանկ ուտեստները. 1in.am

Աշխարհի 10 ամենաթանկ ուտեստները. 1in.am

Bugaga.ru-ն ներկայացրել է աշխարհի 10 ամենաթանկարժեք սննդատեսակները, որոնց գները հասնում են անհեթեթության աստիճանի:

10) Սուրճ Civet Coffee. մեկ բաժակն արժե 100 դոլար: Այս սուրճը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք սուրճը:

 

 Սուրճ

 

9) Wagyu Ribeye. մեկ բիֆշտեքսն արժե 250 դոլար: Այն պատրաստվում է Ճապոնիայից մատակարարվող տավարի մսի հազվադեպ տեսակից:

 

բիֆշտեքս

 

8) Berco’s Billion Dollar Popcorn. մեկ «դույլ» պոպկոռնն արժե 250 դոլար: Այն արտադրվում է Վերմոնտում և պարունակում է ամենաթանկարժեք աղը, իսկ սահմանափակ շաքարն օգտագործվում է կարամելի համար:

 

պոպկոռն

 

7) Pule պանիր. մեկ կիլոգրամն արժե 1000 դոլար: Այն արտադրվում է Սերբիայում՝ բալկանյան էշի կաթից:

 

պանիր

 

6) Golden Phoenix Cupcake հրուշակ. մեկ կտորն արժե 1000 դոլար: Այն համարվում է աշխարհում ամենաթանկարժեք թխվածքի տեսակներից մեկը: Դրանում օգտագործվում է Ուգանդայից բերված բարձրորակ վանիլ:

 

թխվածք

 


5) Շաֆրան. 450 գրամն արժե 1500 դոլար: Բարձր գինը պայմանավորված է նրա բաղադրատարրերը հավաքելու և չորացնելու բարդությամբ:

 

Շաֆրան

 



4) 230 Fifth Hotdog. այս հոթ-դոգն արժե 2300 դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք հոթ-դոգը վաճառվում է Նյու Յորքի 230 Fifth ռեստորանում: Այն պարունակում է աշխարհի ամենաթանկարժեք խավիարը: Բացի դրանից՝ նրա երկարությունը համարժեք է բեյսբոլի ձողի երկարությանը:

 

հոթ-դոգ

 

3) Yubari King. այս սեխն արժե 12.000 դոլար: Սեխի այս տեսակն աճեցվում է Յուբարիի ջերմոցներում և համարվում է աշխարհի ամենաթանկարժեք պտուղներից մեկը:

 

սեխ

 

2) Ուտելու ոսկե տերև. 450 գրամն արժե 15.000 դոլար: Այն օգտագործվում է սնունդը զարդարելու համար: Այն մեծ ճանաչում է վայելում Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ:

 

ոսկե տերև

 

1) Սև խավիար. 25.000 դոլար: Իրանական խավիարն աշխարհի ամենաթանկարժեք տեսակներից է:

 

Սև խավիար

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oede.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ